Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 48
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N 48
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ>> ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը և ներկայացված ծրագիրը` համայնքի ավագանին որոշում է.

1․ Տալ համաձայնություն՝ ՀՏԶԾ-ի հետ իրականացվող <<Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի ավտոկայանատեղիի կառուցում>>  ծրագրին․

2․Նախկին Գեղամասար համայնքի կողմից ՀՏԶՀ-ին ներկայացված <<Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի ավտոկայանատեղիի կառուցում>>  ծրագրի իրականացումն ապահովելու համար հաստատել նոր ՆԽ կազմը՝ որպես Գեղամասար համայնքի ավագանու 31.08.2021թ. N56 Ա որոշմամբ հաստատված Նախաձեռնող խմբի իրավահաջորդ` համաձայն հավելված 1-ի

3․Հաստատել նախաձեռնող խմբի կազմը (Նախաձեռնող խմբի նախագահ՝ Ահարոն Աղաբեկի Խաչատրյան)՝ համաձայն հավելված 1-ի:

4.Համայնքը պարտավորվում է <<Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի ավտոկայանատեղիի կառուցում>> ծրագրին ներդնել ծրագրի ընդհանուր գումարի 5 տոկոսը, ապահովել ենթակառուցվածքի շահագործումը և այն չօտարել առաջիկա տասնհինգ տարում։

5․Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթ ունեցավ Ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը և տվեց պարզաբանում <<Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի ավտոկայանատեղիի կառուցում>> ծրագրի վերաբերյալ նշելով, որ նախկինում ծրագրի իրականացման համար Գեղամասար համայնքը կատարել է համապատասխան ներդրում և ներկայումս համայնքը որևէ պարտավորություն չունի, պարզապես պետք է համաձայն կանոնակարգի հաստատել արդեն խոշորացված համայնքի ավագանու կողմից։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner