Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 53
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N 53
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՔՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ  հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.

Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝ 
Հանձնաժողովի նախագահ - Ահարոն Խաչատրյան - համայնքի ղեկավար

Անդամներ՝ 

Կարեն Մկրտչյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ

Կամո Զարոյան - աշխատակազմի քարտուղար

Աբգար Աբգարյան - քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ

Սեյրան Գրիգորյան - ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ

Հրանտ Զարոյան - քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ

Սպարտակ Հովհանիսյան -ավագանու անդամ

Դավիթ Շահնազարյան -ավագանու անդամ

 -ավագանու անդամ

2.Հանձնաժողովի անդամներից աճուրդավար նշանակել՝ Աբգար Աբգարյանին․

3.Հանձնաժողովի անդամներից արձանագրող նշանակել՝ Հրանտ Զարոյանին․ 

4․Բնակավայրերում մրցույթների կազմակերպման դեպքում հանձնաժողովի կազմում ընդգրկել նաև տվյալ բնակավայրի վարչական ղեկավարին։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ Դավիթ Շահնազարյանը ներկայացնելով հանձնաժողովի գործունեության ընթացքը, առաջարկեց հանձնաժողովի կազմում ընդգրկել համապատասխան մասնագետներ և խմբակցությունների, մեկական ավագանու անդամ։
Ելույթ ունեցավ նաիրա Մանուչարյանը և հայտարարեց, որ նախկինում կայացվել է որոշում՝ մշտական հանձնաժողովների կազմում թեկնածու չառաջադրելու մասով։
Հարցը դրեց քվեարկության արդյունքում 14 կողմ 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner