Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1 դեկտեմբերի 2005 թվականի N 2349-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-073-0020-0005 ծածկագրով 0,04535 հա հողամասը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրի 05-073-0020-0005 կադաստրային ծածկագրով 0,04535 հա հողամասը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրի 05-073-0020-0005 կադաստրային ծածկագրով հողամասին տրամադրել՝ Շատվան բնակավայր, Կենտրոնական խճուղի, 2-րդ նրբանցք, 2 հասցե:
3. Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրի Կենտրոնական խճուղի, 2-րդ նրբանցք, 2 հասցեի 05-073-0020-0005 կադաստրային ծածկագրով 0,04535 հա հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի <<հասարակական կառուցապատման>>:
4. Կատարել իրավունքի պետական գրանցում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: