Համայնքի ղեկավարը նշեց, որ համայնքային սեփականություն հանդիսացող անվավոր երկշերեփ էքսկավատոր-բեռնիչ CASE 57 OV SS 4VD 86HP մակնիշի տեխնիկան՝ համայնքի աղբահանության և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով, անհրաժեշտ է անհատույց և անժամկետ օգտագործման տրամադրել ՙՙՎարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում՚՚ ՀՈԱԿ-ին և կնքել համապատասխան պայմանագիր: Առաջարկում եմ տալ Ձեր համաձայնությունը: Տեխնիկան ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կծառայի համայնքի ազգաբնակչությանը՝ սահմանված կարգով:
Առաջարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|