Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 62
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 62
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵԿ ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԸ <<ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ>> ՋՕԸ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին՝

1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի մեկ խորքային հորը անհատույց և անժամկետ տրամադրել <<Գեղարքունիք>> ՋՕԸ-ին՝ սպասարկում իրականացնելու նպատակով և կնքել համապատասխան պայմանագիր:

 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(532.94 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը՝ նշելով, որ Վարդենիս քաղաքում և բնակավայրերում առկա խորքային հորերը նախկինում համայնքների ավագանիների որոշումներով սպասարկում իրականացնելու համար անհատույց և անժամկետ տրամադրվել են <<Գեղարքունիք>> ՋՕԸ-ին, Կարճաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող մեկ խորքային հորը չի հանձնվել <<Գեղարքունիք>> ՋՕԸ-ին, ուստի ՋՕԸ-ի կողմից սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ է Ձեր համաձայնությունը՝ նշված խորքային հորը ևս անհատույց և անժամկետ տրամադրել ՋՕԸ-ին:

Առարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner