Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 147
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 147
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետով,  <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով` համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2024 թվականի բյուջեի ինն ամիսների  կատարողականը`  համաձայն հավելվածների:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(177.14 Կբ)
(881.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը ներկայացրեց Վարդենիս համայնքի 2024 թվականի ինն ամիսների կատարողականը։

Եկամտային մաս

2024 թվականի ինն ամիսների եկամուտը կազմել է 4 միլիարդ 430 միլիոն 570 հազար 400 Հ/Դ և պլանի դիմաց փաստացի կատարվել է 2 միլիարդ 720 միլիոն 587 հազար 700 Հ/Դ կամ 61,4 տոկոս:

 Սեփական եկամուտների ամրակցված ինն ամսվա պլանը 394 միլիոն 479 հազար 200 Հ/Դ-ից փաստացի կատարվել է 328 միլիոն 18 հազար 700 Հ/Դ կամ 83,2 տոկոս:

Ծախսային Մաս

2024 թ. ինն ամսվա ծախսերը պլանավորված է 4 միլիարդ 537 միլիոն 221 հազար 100 Հ/Դ, որի դիմաց փաստացի կատարվել է 2 միլիարդ 54 միլիոն 513 հազար 600 Հ/Դ:

Վարչական բյուջեի ինն ամսվա ծախսերի պլանը 1 միլիարդ 935 միլիոն 963 հազար Հ/Դ դիմաց փաստացի կատարվել է 1 միլիարդ 227 միլիոն 572 հազար 200 Հ/Դ:

Համայնքի ղեկավարը նշեց, որ կատարողականի վերաբերյալ ավելի մանրամասն կներկայացնի ֆինանսական բաժնի պետը:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 13 կողմ 0 դեմ 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner