Համայնքի ղեկավարը ներկայացրեց Վարդենիս համայնքի 2024 թվականի ինն ամիսների կատարողականը։
Եկամտային մաս
2024 թվականի ինն ամիսների եկամուտը կազմել է 4 միլիարդ 430 միլիոն 570 հազար 400 Հ/Դ և պլանի դիմաց փաստացի կատարվել է 2 միլիարդ 720 միլիոն 587 հազար 700 Հ/Դ կամ 61,4 տոկոս:
Սեփական եկամուտների ամրակցված ինն ամսվա պլանը 394 միլիոն 479 հազար 200 Հ/Դ-ից փաստացի կատարվել է 328 միլիոն 18 հազար 700 Հ/Դ կամ 83,2 տոկոս:
Ծախսային Մաս
2024 թ. ինն ամսվա ծախսերը պլանավորված է 4 միլիարդ 537 միլիոն 221 հազար 100 Հ/Դ, որի դիմաց փաստացի կատարվել է 2 միլիարդ 54 միլիոն 513 հազար 600 Հ/Դ:
Վարչական բյուջեի ինն ամսվա ծախսերի պլանը 1 միլիարդ 935 միլիոն 963 հազար Հ/Դ դիմաց փաստացի կատարվել է 1 միլիարդ 227 միլիոն 572 հազար 200 Հ/Դ:
Համայնքի ղեկավարը նշեց, որ կատարողականի վերաբերյալ ավելի մանրամասն կներկայացնի ֆինանսական բաժնի պետը:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 13 կողմ 0 դեմ 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|