Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 37-րդ հոդվածի 51 մասով և հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզային դատախազության՝ 2023 թվականի նոյեմբերի 20-ի գրությունը և դրան կից ներկայացված նյութերը մասնավորապես՝ թիվ 31124723 քրեական վարույթի էլեկտրոնային տարբերակը, որը պարունակում է իրավախախտման վերաբերյալ ծանրակշիռ փաստարկներ՝ որոշում եմ.
1. Գուրգեն Կազմիկի Հակոբյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, այն է՝ 2,000,000 /երկու միլիոն / ՀՀ դրամ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: