Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 82
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N 82
2022-2023ԹԹ ՀԱՄԱՐ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՎԱՐԴԵՆԻՍԻ ԿՈՄԻՏԱՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի <<ը>> կետով,  <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով  <<Վարդենիս քաղաքի  թիվ 1 մանկական երաժշտական դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> <<Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց>>, <ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ>>, <ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տրետուք բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատություն >>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի մանկապարտեզ>>  <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի <<Եդեմական պարտեզ>> մանկապարտեզ>>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի մանկապարտեզ>>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք բնակավայրի մսուր-մանկապարտեզ>>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ>>,  <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տորֆավան բնակավայրի մանկապարտեզ>>  ՀՈԱԿ, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մանկապարտեզ>>  ՀՈԱԿ-ների կանոնադրությունները՝ համայնքի ավագանին որոշում է.

1.<<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ներ հաճախող երեխաների ծնողական վճարները  սահմանել տարեկան 27000 ՀՀ դրամ: 

2.<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ>>, <ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տրետուք բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատություն >>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի մանկապարտեզ>>  <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի <<Եդեմական պարտեզ>> մանկապարտեզ>>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի մանկապարտեզ>>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք բնակավայրի մսուր-մանկապարտեզ>>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ>>,  <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տորֆավան բնակավայրի մանկապարտեզ>> ՀՈԱԿ, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մանկապարտեզ>>  ՀՈԱԿ-ներ հաճախող երեխաների ծնողական վճարները սահմանել ամսական 3000 ՀՀ դրամ: 

3.<<Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ հաճախող երեխաների ծնողական վճարները  սահմանել տարեկան 13500ՀՀ դրամ: 

4.Սահմանել ծնողական վճարների հետևյալ արտոնությունները՝

1) Միակողմանի ծնողազուրկ երեխաներին 50%։

2) Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին 100%:

3) Մեկ ընտանիքից նույն կազմակերպություն հաճախող 2-րդ երեխայից սկսած 50%:

4) Մանկուց հաշմանդամ երեխաներին 100%:

5) Զոհված ազատամատիկների ընտանիքերի երեխաներին,  Արցախյան ազատամարտի մասնակիցների 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների երեխաներին և Արցախի հանրապետությունից բռնագաղթած երեխաներին 100%:  

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ա․ խաչատրյանը առաջարկելով սահմանված կարգով ծնողական վճարների արտոնություններ սահմանել։
Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը առաջարկելով միակողմանի ծնողազուրկ երեխաների զեղչը սահմանել 50%, երկկողմանի ծնողազուրկ երեխաների զեղչը սահմանել 100%։
Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը առաջարկելով զոհված ազատամատիկների ընտանիքերի երեխաներին,  Արցախյան ազատամարտի մասնակիցների 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների երեխաներին և Արցախի հանրապետությունից բռնագաղթած երեխաներին զեղչը սահմանել100%։

Հարցը դրվեց քվեարկության արդյունքում 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն համարվեց ընդունված։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner