ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի շենքի նիստերի դահլիճում սույն թվականի հունվարի 20-ին անցկացվեց հանրային քննարկում՝ Վարդենիս քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 1-ին փակուղի հասցեն 2020թ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարեն Խաչատրյանի անվամբ կոչելու համար
Հանրային քննարկմանը մասնակցեցին զոհված զինծառայողի ընտանիքի անդամները, Վարդենիսի համայնքապետարանից՝ համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը, համայնքի ղեկավարի օգնական Ալիկ Եղիազարյանը, համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը, համայնքի բնակիչներ։
Ելույթ ունեցան
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի խորհրդական Խ․ Մկրտչյանը նշեց, որ Վարդենիսի համայնքապետարանը նախատեսել է Տիգրան Մեծ փողոցի 1-ին փակուղի հասցեն անվանակոչել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարեն Խաչատրյանի անվանմբ՝ հիմք ընդունելով զինծառայողի ծնողների գրավոր դիմումը։
Վարդենիսի ամայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Ա․ Աբգարյանը նշեց, որ հանրային քննարկումը անցկացվում է հիմք ընդունելով <<Աշխարհագրական անվանումների մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ կետը, համաձայն որի համայնքի որևէ փողոց զոհված զինծառայողի անվամբ անվանակոչելու գործընթացը, եթե վերջինիս զոհվելուց չի անցել հինգ տարի, հնարավոր է իրականացնել միայն տվյալ փողոցի բնակիչների շրջանում հանրային քննարկման արդյունքում համաձայնություն ստանալով և համայնքի ավագանու հաստատմամբ։
Համայնքի բնակիչները ողջունեցին նախաձեռնությունը և միաձայն կողմ քվեարկեցին նախագծի օգտին։
Որոշվեց
Փողոցի անվանակոչման նախագիծը ներկայացնել համայնքի ավագանու նիստին։