Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը, նշելով որ ինչպես գիտեք 2019-2020թթ. սուբվենցիոն ծրագրով Մեծ Մասրիկ բնակավայրում կառուցվել է մշակույթի տուն, որը ավարտին չի հասցվել մինչ օրս: 2023 թ. սուբվենցիոն ծրագրով՝ Ձեր կողմից հավանության արժանացած նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերը ներկայացվել է համալիր՝ փորձաքննության, որտեղից արվել է դիտողություն, որ նշված մշակույթի տունը կառուցված է 0.0710 հա ճանապարհամերձ հատվածի վրա:
Առաջարկում եմ տալ Ձեր համաձայնությունը 0.0710 հա ընդհանուր օգտագործման հողամասի գործառնական նշանակությունը փոխել, որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման՝ մշակույթի տան կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար:
Առաջարկություններ և առարկություններ չեղան, քվեարկության արդյունքում 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ արցն ընդունվեց:
|