Ղեկավարվելով <<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է. Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի բնակիչ Արտաշես Ավդալյանին պատկանող MERCEDES-BENZ S500 L մակնիշի 01 FV 707 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 1675292 /մեկ միլիոն վեց հարյուր յոթանասունհինգ հազար երկու հարյուր ինսուներկու/ ՀՀ դրամ ապառքից օրենքով սահմանված կարգով զիջել՝ 375859 /երեք հարյուր յոթանասունհինգ հազար ութ հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ տույժի գումարը և մայր գումարից 15 տոկոս՝ մնացած պարտավորությունները մարելուց հետո: |