2024թ. դեկտեմբերի 27-ին ժամը 14:00-ին նշանակված ավագանու հերթական նիստը համայնքի ղեկավար Ա. Խաչատրյանը հայտարարեց բացված: Նիստին ներկա են համայնքի ավագանու 27 անդամներից 25-ը: Քվորումը ապահովված է: Նիստը իրավազոր է: Բացակայում են <<Քաղաքացիական պայմանագի>> խմբակցության ավագանու անդամներ Արամ Մելքոնյանը և Արտակ Մանուկյանը:
Համայնքի ղեկավարը մինչև օրակարգը հաստատելը առաջարկեց օրակարգում կատարել փոփոխություն՝ <<ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅԱՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԻՑ ՀԱՄՅԱՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> հարցը տեղափոխել ավագանու առաջիկա նիստերի քննարկման, որին ավագանիները միաձայն համաձայնվեցին և քվեարկության արդյունքում օրակարգը հաստատվեց բաղկացած 29 հարցից:
Համայնքի ղեկավարը ընթերցեց օրակարգում ընդգրկված հարցերը՝ ըստ հերթականության:
Քվեարկության արդյունքում 25 կողմ 0 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|