Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածով, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի երդման արարողությունն անցկացնել 2022 թվականի հունվարի 4-ին, ժամը 11։00-ին։
2․ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի երդման արարողությունը կազմակերպել Վարդենիսի համայնքապետարանում, հասցեն՝ Հ․ Անդրեասյան փ․ 4 հասցեում։
3․ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի երդման արարողությանը հրավիրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների, մշակութային, հասարակական գործիչների, պատվավոր քաղաքացիների և այլն։
4․ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպման պատասխանատվությունը դնել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կամո Զարոյանի վրա։ |