Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանում 2025 թվականի հուլիսի 16-ին կայացած հողամասի վարձակալության մրցույթի արդյունքները՝ որոշում եմ․
1. Մրցույթում հաղթած Զարինե Իսկոյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի (ծածկագիր 05-008-0120-0002) 0.51642 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի համար՝ 25 տարի ժամկետով՝ մինչև 16/07/2050 թվական։
2. Քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի միջոցով նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը՝ ներկայացնելու պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։