Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 155
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N 155
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԸՍՏ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ  կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 

   Հաստատել Վարդենիս համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի  2024-2026թթ բյուջեների  վարչական և ֆոնդային մասերի եկամուտները ըստ ձևավորման աղբյուրների։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(226.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը ներկայացրեց օրակարգի երկրորդ հարցը և տվեց պարզաբանում հարցի շուրջ։

Հարցի վերաբերյալ հանդես եկավ ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը, և նշեց որ ինքը նայելով հավելվածներին, տեսնում է, որ ընդհանուր եկամուտների և ընդհանուր ծախսերի մասով․ ծախսերը գերազանցում են եկամուտները, դիֆիցիտի խնդիր է առաջանում, իսկ աշխատակազմի ֆինանսական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ս․ Գրիգորյանը պատասխանեց, դիֆիցիտը փակվելու է տարեվերջյան մնացորդներով, որ մնացորդները ուղղվելու են ծախսերին։

Հարցը դրվեց քվեարկության, արդյունքում 13 կողմ, 0 դեմ, 10 ձեռնպահ հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner