Ղեկավարվելով <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի <<ը>> կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> <<Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ>> և <<Վարդենիս քաղաքի թիվ 3 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ների կանոնադրության 5-րդ և 6-րդ կետերի դրույթները՝ համայնքի ավագանին որոշում է. 1. <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ>> և <<Վարդենիս քաղաքի թիվ 3 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ներ հաճախող երեխաների ծնողական վճարները սահմանել ամսեկան 3000 ՀՀ դրամ կամ համարժեք սնունդ: 2. <<Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ հաճախող երեխաների ծնողական վճարները սահմանել ամսեկան1500 ՀՀ դրամ: 3.Սահմանել ծնողական վճարների հետևյալ արտոնությունները՝ 1) Միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներին: 2) Մեկ ընտանիքից նույն կազմակերպություն հաճախող 3-րդ երեխայից սկսած: 3) Նույն կազմակերպությունում դասավանդող ուսուցիչների երեխաներին: 4) Մանկուց հաշմանդամ երեխաներին: 5) Արցախյան ազատամարտի 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների երեխաներին:ՙ 4 ՈՒժը կորցրած ճանաչել Վարդենիսի քաղաքային համայնքի ավագանու 27 դեկտեմբերի 2012 թվականի <<ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՎԱՐԴԵՆԻՍԻ ԿՈՄԻՏԱՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> N94-Ա որոշումը: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: |