Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը և ներկայացված ծրագիրը` համայնքի ավագանին որոշում է.
1․ Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ԼՖ Ծրագիրի շրձանակներում դիմել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին հետևյալ առաջնահերթ խնդրով՝ Վարդենիս համայնքում տրանսպորտային ցացի ձևավորում և կոմունալ ծառայությունների բարելավում
2․Առաջարկի հաստատման դեպքում համայնքի բյուջեից կատարել 5% ներդրում ՍՆՏԶ ԼՖ ծրագրի պահանջներին համապատասխան
3․Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում
4․Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում
5․Հաստատել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ԼՖ Ծրագիրի նոր ՆԽ կազմը՝ համաձայն հավելված 1-ի։