Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով համայնքում կորտիֆիլի ցանքը զուգահեռաբար պարարտանյութով կատարելու հանգամանքը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող Л-202 կորտոֆիլացան գյուղատնտեսական գործիքի համար գնել պարարտանյութ տվող կոնստրուկցիա, քանի որ համայնքում կարտոֆիլի ցանքը կատարվում է ցանքի հետ միաժամանակ պարարտանյութ տալով և նշված համապատասխան կոնստրուկցիայի ձեռք բերման համար համայնքի բյուջեից հատկացնել 950․000 (ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |