Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30.06.2022 թվականի N 2-32 եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 07 սեպտեմբեր 2006 թվականի N 1346-Ն և 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-008-0153-0002 ծածկագրով 0,13735 հա հողամասը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի, 1-ին փողոցի 05-008-0153-0002 կադաստրային ծածկագրով 0,13735 հա հողամասին տրամադրել Ակունք բնակավայր, Սարալանջի փողոց, 2/2 հասցե:
2. Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի, Սարալանջի փողոց, 2/2 հասցեի 05-008-0153-0002 կադաստրային ծածկագրով 0,13735 հա հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի <<բնակելի կառուցապատման>>-ից փոփոխել բնակավայրերի <<հասարակական կառուցապատման>>:
3.Վարդենիս համայնքի Ակունք բնակավայր, Սարալանջի փողոց, 2/2 հասցեի 05-008-0153-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,13735 հա հողամասը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
4. Կատարել իրավունքի պետական գրանցում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: