Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է. 1. Վարդենիս համայնքի ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ՀԱՍՄԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳԱԶ-31 ՄԱԿՆԻՇԻ 27OL512 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 248 883/երկու հարյուր քառասունութը հազար ութ հարյուր ութանասուներեք/ ՀՀ դրամ ապառքի գումարից օրենքով սահմանված կարգով զիջել 56914 /հիսունվեց հազար ինը հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ տույժի գումարը և մայր գումարից 10 տոկոս՝ մնացած պարտավորությունները մարելուց հետո:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |