Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հարկային օրենսգրքի>> 230-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. Վարդենիս համայնքի Արփունք բնակավայրի բնակիչ Անահիտ Հովհաննեսյանին պատկանող անշարժ գույքի գույքահարկի մասով կուտակված 571714/հինգ հարյուր յոթանասունմեկ հազար յոթ հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ ապառքից օրենքով սահմանված կարգով զիջել 230891/երկու հարյուր երեսուն հազար ութ հարյուր իննսունմեկ/ ՀՀ դրամ տույժը՝ մնացած պարտավորությունները մարելուց հետո:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |