Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ աղբահանությունը և սանիտարական մաքրումը համայնքում ավելի արդյունավետ կազմակերպելու համար ներկայացվում է աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման 2024-2028թթ. տեղական պլանը, որն իր մեջ ներառում է առկա իրավիճակային գնահատում, պլանավորում և մշտադիտարկում ու վերլուծություն:
Ամբողջական փաթեթը ներգրավված է ավագանու որոշման նախագծում: Առաջարկեց հաստատել Վարդենիս համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման 2024-2028թթ. տեղական պլանը՝ ներկայացված ձևով:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|