Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-Ն հրամանով և հիմք ընդունելով Գայանե Մխիթարի Երանոսյանի դիմումը (ծնված՝ 22.05.1976թ), 20.06.2025 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը` ժառանգական գործ 131, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ 0,17822 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ.
1. Ժառանգատու՝ Տիգրան Աղվանի Երանոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Վարդան Աղվանի Երանոսյանի ժառանգորդ՝ Գայանե Մխիթարի Երանոսյանին (ծնված 22.05.1976թ) պատկանող Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոց, 7-րդ նրբանցք 35 հասցեի 05-005-0107-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,17822 հա հողամասը համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի գտնվում է հատկացված 0,15 հա տնամերձ հողամասի 20%-ի սահմաններում և ճանաչվում ժառանգատու՝ Տիգրան Աղվանի Երանոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Վարդան Աղվանի Երանոսյանի ժառանգորդ՝ Գայանե Մխիթարի Երանոսյանի սեփականություն, իսկ ավել զբաղեցրած 0,06045 հա հողամասը՝ որպես համայնքային սեփականություն:
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։