Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով և հիմք ընդունելով Հասմիկ Դավթի Զաքոյանի դիմումը (ծնված՝ 18.01.1961թ.), 25.04.2025 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր` ժառանգական գործեր՝ 86 և 87, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասերի հատակագծերը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0,2702 հա և 0,20857հա հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չեն առաջացնում սերվիտուտ`որոշում եմ.
1.Դավիթ Հովհաննեսի Պետրոսյանի և Սեդա Միրզոյի Պետրոսյանի ժառանգորդ՝ Հասմիկ Դավթի Զաքոյանին (ծնված՝ 18.01.1961թ.) պատկանող Ակունք բնակավայր, Ս. Շահումյան փողոց 29 հասցեում գտնվող հողամասում 1960 թվականին կառուցված հացատուն՝ 18,10քմ, անասնաշենք՝ 41,70քմ, պարիսպ՝ 27,60քմ և 32,40քմ, 1970 թվականին կառուցված բնակելի տուն՝ 108,00քմ և 110,90քմ, խոհանոց՝ 15,40քմ, լոգարան՝ 7,50քմ, 1975 թվականին կառուցված կաթսայատուն՝ 2,10քմ, մառան՝ 20,90քմ, 1985 թվականին կառուցված խոզանոց՝ 7,70քմ, 1999 թվականին կառուցված ծածկ՝ 21,00քմ ճանաչել օրինական, որպես Հասմիկ Դավթի Զաքոյանի սեփականություն:
2. Սեփականատիրոջ կողմից փաստացի օգտագործվող Ակունք բնակավայր, Ս. Շահումյան փողոց 29 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0142-0001) 0,2702 հա և 16-րդ փողոց 2-րդ նրբանցք 33 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0118-0011) 0,20857հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման հողամասերը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրա սեփականություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: