Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ նշելով, որ Վարդենիս համայնքի թիվ 1 Մանկական Երաժշտական դպրոցի նախահաշվին գումար ավելացնելու հիմնական պատճառը լուսամուտների վերանորոգման արդյունքում առաջացած խնդիրներն են, ինչի արդյունքում էլ ծախսեր են ավելացել։ Իսկ ամանորյա միջոցառումների անցկացման նպատակով հատկացվելիք 12 մլն․ գումարի մասով համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը պարզաբանեց, որ 12 միլիոնը դա ֆիքսված թիվ չէ, գումարի չափը կարող է տատանվել, կախված՝ մրցույթում ով կհաղթի և որքան գումարի դիմաց կիրականացվեն աշխատանքները։ Համայնքի ղեկավարը հավելեց, որ բոլորին հայտնի պատճառներով նախորդ տարի ամանորին քաղաքը չի զարդարվել, սակայն այս տարի որոշել են հանուն համայնքի բնակիչների, համայնքի զարգացման, Արցախահայերի ընտանիքների ու փոքրիկների քաղաքը զարդարել ու միջոցառումն իրականացնել։
Ավագանու անդամի կողմից հարց հնչեցվեց համայնքի ղեկավարին թե արդյոք կա մոտավոր նախագիծ ամանորյա լուսավորության ու միջոցառումների հետ կապված, իսկ համայնքի ղեկավարը պարզաբանեց, որ մրցույթից հետո կկանչեն դիզայներ, չափումներ կիրականացնեն, որից հետո էլ պարզ կլինի աշխատանքի հետագա ընթացքը։
Հարցի հաջորդ կետի հետ կապված համայնքի ղեկավարը պարզաբանեց, որ 2 մլն․ 400 հազար դրամը ծախսվել է հակակարկտային կայանի ստեղծման համար, 300 հազար դրամը տրամադրվել է գեներատոր գնելու համար։
500 հազար ՀՀ դրամի հետ կապված համայնքի ղեկավարը նշեց, որ դա գործուղման ծախս է։
Համայնքի ղեկավարը նշեց, որ մկների ու կրծողների դեմ պայքարի համար մարզպետարանից արդեն թունաքիմիկատ են ստացել և անհրաժեշտ է գնել 5 տոննա 200 կգ ցորեն և 260 լիտր ձեթ՝ գրավչանյութ պատրաստելու և վարչական ղեկավարներին տրամադրելու համար։ Իսկ ընդհանուր ծախսերը դեռ հստակ չեն, քանի որ դեռ պետք է հաշիվ կախեն, որպեսզի կարողանան գնում կատարել։ Ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը դիմեց համայնքի ղեկավարին, պնդմամբ, որ համայնքի ղեկավարի նշած կետերից միայն առաջիին կետն է եղել նախագծի մեջ, իսկ մնացած կետերից իրենք տեղյակ չեն եղել։ Համայնքի ղեկավարը պարազաբանեց, որ օրինակ կրծողների հետ կապված այդ կետի մասին գրությունը ստացել են ավագանու նիստի նախորդ օրը, ինչի հետևանքով էլ հարցի այդ կետը առաջին հարցի նախագծում չի ներառվել, և քանի որ , եթե սպասեն հերթական նիստին բավականին ժամանակ կանցներ և ծրագիրը չէր իրականանա, այսպիսով ինքը այդ կետը լրացուցիչ ավելացնում է հարցի մեջ։ Իսկ ավագանու անդամ Սիմոնյանը պատասխանեց, որ իրենք պատրաստ են աջակցել ցանկացած հարցի, որը շտապ լուծում է պահանջում և վերաբերվում է համայնքին կամ որևէ խնդրին, սակայն այստեղ ինքն անտեղյակություն է նկատում,պատճառը պարզ է, սակայն խնդիրը ոչ թե հարցի պարզ կամ ոչ պարզ լինելն է, այլ այն, որ նախագծում այդ կետերը ընդգրկված չեն եղել։ Իսկ ֆինանսական մասի երկրորդ կետի մասով հարցրեց, թե բովանդակային մասը ինչու ընդգրկված չէ հարցի մեջ, և եթե կան համապատասխան պատճառաբանություններ կամ հիմնավորումներ կամ արրձանագրություն, ապա ինչու է ընդգրկված զուտ չոր ֆինանսը, և ոչ թե համապատասխան փաստաթուղթ, որով հասկանալի լինի, թե խոսքն ինչի մասին է։ Վարդենիսի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանին և աշխատակազմի քարտուղար Կամո Զարոյանին դիմեց, որ ինքը կրկին դիմել է այս հարցով, որպեսզի նախագծերում մանրամասնեն և ինֆորմացիա տան, որպեսզի ինքը հարցեր չտա՝ կապված դրա հետ։ Ամանորյա միջոցառումների հետ կապված ավագանու անդամ Սիմոնյանը հարցրեց, թե 12 միլիոնի հետ կապված արդյո՞ք նախապես միջոցառումների կմախքը չի գծվել, թե սկզբից մրցույթ է լինելու, նոր մնացածը։ Համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը խոսքը փոխանցեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանին, ով էլ նշեց, որ ամանորյա զարդարանքի հետ կապված թե՛ նախագիծն է առկա, թե՛ տեխնիկական բնութագիրը, մրցույթը՝ հայտարարված է, դիզայները՝ հրավիրված է։ Կարեն Մկրտչյանը նշեց, որ ավագանու անդամը կարող է նաև մուտք գործել gnumner.am և տեսնել թե՛ նախագիծը, թե՛ նախահաշիվը և թե՛ ծավալաթերթերը։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը նաև ընդհանուր պարզաբանում տվեց հարցի նախագծում որոշակի փաստաթղթերի բացակայության վերաբերյալ և նշեց, որ դա պարզապես տեխնիկական թերություն է և ավագանու անդամ Սիմոնյանի դիտողությունը տեղին է։ Կարեն Մկրտչյանը ներկայացրեց նաև Վարդենիսի թիվ 1 ՄԵԴ ՀՈԱԿ տնօրենի գրությունը կապված աշխատակիցների աշխատավաձերի և շինարարական աշխատանքների հետ։
Հարցը դրվեց քվեարկության՝ արդյունքում 13 կողմ, 0 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։
Համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանի հարցին, թե ստացվում է, որ նրանք դեմ են Ամանորին քաղաքի զարդարմանը, կամ հարցի մնացած կետերին, ավագանու անդամ Սիմոնյանը պատասխանեց, որ այստեղ կա մի նրբություն, կարելի էր հարցերը մասնավորեցնել, և ոչ թե մեկ հարցի տակ չորս հարց ընդգրկել, իսկ ինքը ընդհանուր առմամբ ամանորյա միջոցառումներին կողմ է։ Խոսքով հանդես եկավ նաև ավագանու անդամ Երանոսյանը, նշելով, որ կարելի էր գոնե կետերով առանձնացնել հարցի բովանդակության մեջ, իսկ համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանն ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կ․ Մկրտչյանը պարզաբանեցին, որ տեղափոխությունը վերաբերվում էր միևնույն հոդվածին, այդպիսով հնարավոր չէր երկրորդ կետ լինել։
|