Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 23.11.2023 թվականի նիստի թիվ 8 արձանագրության 2-րդ կետը որոշում եմ.
1. Թույլատրել Օֆիկ Աղվանի Գասպարյանի որդի՝ <<Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ>> ՊՈԱԿ-ի խնամքի ներքո գտնվող Էդգար Սերյոժի Գասպարյանին համասեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի գ. Գոռավանում գտնվող թիվ 392 վկայագրի 1823510, 1823511 հողամասերը և 1823512 բնակարանը վաճառել /օտարել/ ՀՀ օրենքով սահմանված կարգով, միաժամանակ պարտավորեցնել Օֆիկ Աղվանի Գասպարյանին Էդգար Սերյոժի Գասպարյանի մասնաբաժինը փոխանցել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի խնամարկյալ Էդգար Սերյոժի Գասպարյանի հաշվեհամարին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: