Համայնքի ղեկավարը նշեց, որ մանկապարտեզը շուտով կբացվի և քանի որ համայնքի ավագանին երկու ամիս գտնվելու է արձակուրդում, իսկ այդ ընթացքում, որպեսզի աշխատանքների ընթացքը հետ չընկնի և կատարվի ճիշտ ու ժամանակին՝ շահագործման հանձնելուց առաջ, բոլոր կազմակերպչական և այլ աշխատանքներն իրականացնելու, պետ. ռեգիստրում գրանցելու համար, որպեսզի շահագործման հանձնելուն պես կարողանան գործունեություն ծավալել՝ առաջարկում եմ տալ Ձեր թույլտվությունը՝ հիմնադրելու նոր ՀՈԱԿ՝ <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի <<Բանավան>> մանկապարտեզ>> անվամբ, և երկրորդ կետով առաջարկում եմ հաստատել նշված մանկապարտեզի կանոնադրությունը:
Առաջարկություններ և առարկություններ չեղան:
22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|