Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ դիմել է Ջաղացաձոր բնակավայրի բնակիչ, սոցիալապես անապահով Էդուարդ Խաչատուրյանը, ավտոմեքենայի ապառքի զիջման համար։
Ընդհանուր գումարը կազմում է 306 հազար 583 ՀՀ դրամ, որից մայր գումարը՝ 250 հազար 125 ՀՀ դրամ, տույժը՝ 56 հազար 458 ՀՀ դրամ։ Հաշվի առնելով նրա սոցիալական վիճակը և դիմում-խնդրանքը,առաջարկում եմ զիջել տույժը և 25 /քսանհինգ/ տոկոս մայր գումարից՝ մնացած պարտավորությունները մարելուց հետո։
Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 16 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|