Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ մեր կողմից ՇԵՆ ԲՀԿ-ին է ներկայացվել Նորակերտ բնակավայրի խմելու ջրի սնուցող ջրահավաք ավազանի վերանորոգման և Լուսակունք բնակավայրի մեկ թաղամասի խմելու ջրի կառուցման շինաշխատանքների կատարման անհրաժեշտություն։ ՇԵՆ ԲՀԿ-ի մարզային պատասխանատու հետ տարված աշխատանքների արդյունքում «Յալկեզյան» հիմնադրամն որոշել է ապահովել նշված երկու ծրագերի ֆինանսավորումը։
Նորակերտ բնակավայրի խմելու ջրի սնուցող ջրահավաք ավազանի վերանորոգման աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 7․602․925 ՀՀ դրամ, որից համայնքը պարտավորվում է ներդրում կատարել 1․540․400 ՀՀ դրամը։
Լուսակունք բնակավայրի մեկ թաղամասի խմելու ջրի կառուցման շինաշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 12․077․800 ՀՀ դրամ, որից համայնքը պատրավորվում է ներդրում կատարել 3․375․800 ՀՀ դրամ։
Շինաշխատանքների կատարման շնորհիվ բնակավայրերում կլուծվի խմելու ջրի խնդիրը, որը համայնքի առաջնային լուծման խնդիրներից է։ Առաջարկում եմ հաստատել Նորակերտ բնակավայրի խմելու ջրի սնուցող ջրահավաք ավազանի վերանորոգման և Լուսակունք բնակավայրի մեկ թաղամասի խմելու ջրի կառուցման շինաշխատանքների համար համայնքային բյուջեից համապատախան հատկացումներ տրամադրելու մասին որոշման նախագիծը։
Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան, քվեարկության արդյունքում 19 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|