Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը` ներկայացնելով օրակարգի 5-րդ հարցը: Զեկույցով հանդես եկավ գնումների, զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանը և ներկայացրեց ՏԱՊ-ում ընդգրկված ծրագրերը ըստ ոլորտների: Հարցի շուրջ առաջարկությամբ հանդես եկավ <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ով առաջարկեց ՏԱՊ-ի մեջ համայնքի բյուջեի սեփականության եկամուտների տողը (29.6%) համապատասխանեցնել հնգամյա զարգացման ծրագրի համապատասխան տողի հետ: Հարցը դրվեց քվեարկության արդյունքում 14 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։
|