Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրի <<բնակավայրի բնակելի կառուցապատման>> հողերից 3-րդ փողոց 6 հասցեում գտնվող Վարդան Գուրգենի Մարգարյանի սեփականություն հանդիսացող հողամասին կից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03082021-05-0010, տրված 03.08.2021 թվականին) Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրի 3-րդ փողոցի 2/1 հասցեի՝ ծածկագիր 05-092-0014-0008, 0,02481 հա հողամասը որպես ընդլայնում ուղղակի վաճառքով օտարել Վարդան Գուրգենի Մարգարյանին: Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 217,8 (երկուհարյուր տասնյոթամբողջ ութ) ՀՀ դրամ:
Քվեարկությանը չի մասնակցել ավագանու անդամ Վարդան Մարգարյանը, քանի որ գտնվել է նիստերի դահլիճից դուրս:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
19 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|