Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթներով՝ որոշում եմ.
1.Վարդենիսցի հայորդի Հայկ Արայի Խլոյանին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ տրամադրել միանվագ դրամական խրախուսանք՝ 500000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
2.Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանին կատարել համապատասխան վճարում:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: