Այսօր: Երեքշաբթի, 2 Հուլիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



28 հունիսի 2024 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԽԱԿՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-054-0018-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ, 1970 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ 91,60ՔՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔ 10,3ՔՄ Ա.Վ.ՀԱՐԹԱԿ ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ 0.90ՔՄ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ  հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 731-Ն  որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, և ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 11.12.2023 թվականի N 2-8 եզրակացությունը, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով,  հաշվի առնելով այն հանգամանքը, 05-054-0018-0001 ծածկագրով բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը համաձայն ՀՀ կառավարության 21 հուլիսի 2005 թվականի N 1282-Ն որոշմամբ փոխանցվել է համայնքին` որոշում եմ

1. Վարդենիս համայնքի Կախակն բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոց 14 հասցեի 05-054-0018-0001 կադաստրային ծածկագրով 0,14099 հա հողամասի գործառնական նշանակությունը <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության>>-ից փոփոխել բնակավայրերի <<հասարակական կառուցապատման>>:

2.Վարդենիս համայնքի Կախակն բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոց 14 հասցեի (ծածկագր՝ 05-054-0018-0001) 0,14099հա. բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը, 1970 թվականին կառուցված 91.60քմ վարչական շենք և 10.3քմ  Ա.Վ. հարթակ և 2003 թվականին 0.90քմ. սանհանգույցը ճանաչել  որպես Վարդենիս  համայնքի  սեփականություն:

3. Կատարել իրավունքի պետական գրանցում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աբգար Աբգարյան   Գուրգեն Մնացականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner