Ելույթ ունեցավ <<Քաղաքացիական պայմանագիր>> խամբակցության ղեկավար Նաիրա Մանուչարյանը և խնդրեց հաստիքացուցակում ներկայացված տեղակալների, խորհրդականների և տեղակալների թվաքանակի մասով տալ պարզաբանում և առաջարկեց ունենալ մեկ տեղակալ, մեկ խորհրդական և մեկ օգնական ինչպես նաև առաջարկեց սահմանամերձ բնակավայրերի աշխատողների աշխատավարձը բարձրացնել մինչև 220000 ՀՀ դրամ։
ելույթվ հանդես եկավ <<Քաղաքացիական պայմանագիր>> խամբակցությանավագանու անդամ Հայկ Երանոսյանը և պաշտպանեց Նաիրա Մանոււչարյանի առաջարկությունը, որից հետո ելույթ ունեցավ Դավիթ Շահնազարյանը հայեցողական պաշտոնների մասով նշելով, որ հաշվի է առնվել աշխատանքների ծանրաբեռնվածությունը և նման հաստիքների անհրաժեշտությունը, որոնք վերահսկողություն կիրականացնեն և կհամակարգեն առանձին ոլորտային հարցեր, հարցը դրվեց քվեարկության և 10 կողմ 14 դեմ հարաբերակցությամբ հարցը չընդունվեց։
Ելույթ ունեցավ Կարեն Մկրտչանը՝ առաջարկելով հաստատել նշված ձևով, քանի որ կա աշխատանքի ծանրաբեռնվածություն։
Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և ներկայացրեց հաստիքացուցակում ներառված բաժինները, համայնքային ծառայողների հաստիքները և դրույքաչափերը։ Նշված հարցի շուրջ առաջարկություններ և առարկություններ չեղան։
Համայնքապետարանի հաստիքացուցակը ներկայացված ձևաչափով դրվեց քվեարկության արդյունքում 14 կողմ 10 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումը համարվեց ընդունված։
|