Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 26
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N 26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28)-րդ կետով, և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի:

2․Առաջարկել Վարդենիս համայնքի ղեկավարին՝ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու նպատակով սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթ ունեցավ <<Քաղաքացիական պայմանագիր>> խամբակցության ղեկավար Նաիրա Մանուչարյանը և խնդրեց հաստիքացուցակում ներկայացված տեղակալների, խորհրդականների և տեղակալների թվաքանակի մասով տալ պարզաբանում և առաջարկեց ունենալ մեկ տեղակալ, մեկ խորհրդական և մեկ օգնական ինչպես նաև առաջարկեց սահմանամերձ բնակավայրերի աշխատողների աշխատավարձը բարձրացնել մինչև 220000 ՀՀ դրամ։

ելույթվ հանդես եկավ <<Քաղաքացիական պայմանագիր>> խամբակցությանավագանու անդամ Հայկ Երանոսյանը և պաշտպանեց Նաիրա Մանոււչարյանի առաջարկությունը, որից հետո ելույթ ունեցավ Դավիթ Շահնազարյանը հայեցողական պաշտոնների մասով նշելով, որ հաշվի է առնվել աշխատանքների ծանրաբեռնվածությունը և նման հաստիքների անհրաժեշտությունը, որոնք վերահսկողություն կիրականացնեն և կհամակարգեն առանձին ոլորտային հարցեր, հարցը դրվեց քվեարկության և 10 կողմ 14 դեմ հարաբերակցությամբ հարցը չընդունվեց։

Ելույթ ունեցավ Կարեն Մկրտչանը՝ առաջարկելով հաստատել նշված ձևով, քանի որ կա աշխատանքի ծանրաբեռնվածություն։

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և ներկայացրեց հաստիքացուցակում ներառված բաժինները, համայնքային ծառայողների հաստիքները և դրույքաչափերը։ Նշված հարցի շուրջ առաջարկություններ և առարկություններ չեղան։

Համայնքապետարանի հաստիքացուցակը ներկայացված ձևաչափով դրվեց քվեարկության արդյունքում 14 կողմ 10 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումը համարվեց ընդունված։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner