Ղեկավարվելով <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի N526-Ն որոշման դրույթները և համայնքի ղեկավարկի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին՝ 1. Կատարել մեկ անձից գնում Վարդենիս համայնքի ասֆալտապատ փողոցների փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և պարզ փորձաքննության աշխատանքների համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |