Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 566-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2025 թվականի N 566-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ Գ. ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑԻ 05-005-0133-0015 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.14925 ՀԱ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՇՈՏ ՎԱՀԱՆԻ, ԳՐԵԶԵՆԴԱ ՏԻԿՈՒՇԻ ԵՎ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՇՈՏԻ ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով Աշոտ Վահանի Խաչատրյանի դիմումը (անձ. AT 0550759 ծնված 12.03.1953թ), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0,14925 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Գ. Նժդեհի փողոցի 05-005-0133-0015 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել՝ Գ. Նժդեհի փողոց, 26 հասցե:

2. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող 0,14925 հա տնամերձ հողամասը համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի գտնվում է սեփականատերերին հատկացված 0,13 հա տնամերձ հողամասի 20%-ի սահմաններում՝ ճանաչվում է Աշոտ Վահանի (ծնված 12.03.1953 թ), Գրեզենդա Տիկուշի (ծնված 30.05.1956 թ) և Խաչատուր Աշոտի (ծնված 23.09.1984 թ) Խաչատրյանների սեփականություն, իսկ ավել զբաղեցրած 0,03186 հա հողամասը՝ որպես համայնքային սեփականություն:

3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 2

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner