Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 35
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 35
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2026-2028ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1 և 31-րդ հոդվածների 1-ին մասի 1.4, 1.8-րդ կետերի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(142.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը և առաջարկեց հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն հավելվածների:

Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքը, որը հնարավորություն է տալու առավել իրատեսական, առարկայական դարձնել համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը՝ առաջիկա երեք տարվա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ): Այն հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով՝ հնարավորություն ընձեռնելով համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրային հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար: Հիմք ընդունելով Վարդենիս համայնքի զարգացման 2022-2026 թվականների հնգամյա ծրագրով նախատեսված գերակայություններն ու առկա ռեսուրսները, Վարդենիս համայնքի առաջնահերթությունները, 2024 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի հիմնական ուղղություններն ու դրանց կատարման արդյունավետությունը, Վարդենիս համայնքի 2023-25 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի զարգացման հիմնական ուղղություններում առաջնահերթ և գերակա են համարվելու հնգամյա ծրագրի տրամաբանությամբ ու uկզբնական ժամանակաշրջանի համար իրագործելի այն նոր և շարունակական ծրագրերը, որոնք միտված են լինելու համայնքի տարածքային համաչափ

ա. կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ

բ. մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության  ապահովմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը: Համայնքի 2026-28 թվականների ծրագրերի նպատակային իրագործման համար առաջնահերթ և գերակա են համարվելու՝

Կառավարման արդյունավետության բարձրացnւմը, համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը, բնшկչությանը լիարժեք հաշվետու լինեը:

1.       Հանրային տարածքների, շրջակա միջավայրի և պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը:

2.       Հանրային նշանակություն ունեցող և բնակչnւթյանը հուզող որոշումների կայացմանը բնակչությանը մասնակից դարձնելը,

3.       Մտահանության կազմակերպման և կարգավորման բարելավումը, համայնքի տարածքում առկա աղբավայրի գործելու դադարեցումը,

4.       Համայնքի pնակիչներին հասարակական տրանսպորտով տեղաշարժի ապահովումը,

5.       բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ստեղծումը,

6.       Երիտասարդական և սպորտային ծրագրերի միջոցով բնակիչների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի խթանումը,

7.       Համայնքային ենթակայության առողջապահական հիմնարկների սպասարկման որակի բարելավմանը ուղղված աջակցությունները,

8.       Նախադպրոցական հաստատությունների     մատչելիության և ներառականության հնարավորությունների ապահովումը,

9.       Մշակույթի ոլորտի ենթակաոուցվածքների գարգացումը, մշակութային  ծառայություններից օգտվելու մակարդակի բարձրացումը,

10.     Փողոցային լուսավորության համակարգի արդիականացումը, էներգախնայող համակարգերի ներդրումը,

11.     Շենքերի և բակային տարածքների բարեկարգումն ու բնակչության անվտանգ տեղաշարժի ապահովումը,

12.     Բնակելի ֆոնդի վերանորոգումն և պահպանումը,

13.     Հանգստի գոտիների ստեղծումը, կանաչապատման աշխատանքների իրականացումը, նոր կանաչապատ տարածքների ստեղծումը,

14.     Նոր կառուցապատվող թաղամասերում ենթակաոուցվածքների ստեղծումը,

15.     Համայնքի և գործարար միջավայրի միջև փոխշահավետ համագործակցության խթանումը,

16.     Համայնքային ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքների շարունակականության, բնակիչների սոցիալական պաշտպանվածության ապահովումն ու այդ նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ երեխաների, բազմագավակ անապահով ընտանիքների կենսական ապահովմանն ուղղված սոցիալական ծրագրերի իրականացումը։

Հարց ուղղեց ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանըմինչև 2026 թվականը համայնքիում տրանսպորտի շահագորշման մասով, որին ի պատասխան համայնքի ղեկավարը հայտնեց, որ կար մտադրություն տրանսպորտային միջոցների քանակը ավելացնելու և համայնքում շահագործելու համար, սակայն 2026 թվականին այդ հարցի լուծումը կտվի կառավարության կողմից:

Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:

Հարցը ներկայացնելու ընթացքում դահլիճից դուրս եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը և քվեարկությանը չմասնակցեց:

Քվեարկության արդյունքում 17 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner