Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանում 2024 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած հողամասի աճուրդ-վաճառքի արդյունքները` որոշում եմ.
1.Աճուրդում հաղթած Դիանա Աշոտի Հարությունյանի հետ կնքել առքուվաճառքի պայմանագիր՝ Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 05-051-0019-0109 կադաստրային ծածկագրով 0,04685 հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման հողատեսքի համար:
2.Քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի միջոցով նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը` ներկայացնելու պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: