Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 15 մայիսի 2025 թվականի N 2 արձանագրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Վարդենիս համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի <<Վարդենիս համայնքում ավագանու անդամների մշտական գործող հանձնաժողով ստեղծելու և կազմը հաստատելու մասին>> N 27-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշման 2-րդ կետի գ) ենթակետի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը համարել թափուր.
2) որոշման 2-րդ կետի գ) ենթակետի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ-Նելլի Խաչատրյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցված լինելու կապակցությամբ առաջադրել Նինա Ղարիբյանի թեկնածությունը.
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից