Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով և հիմք ընդունելով Մնացական Գուրգենի Յավրյանի դիմումը (ծնված՝ 08.01.1959 թ.), 10.03.2025 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը`ժառանգական գործ 44 և 45, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասերի հատակագծերը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0,23517 և 0,08667 հա հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չեն առաջացնում սերվիտուտ`որոշում եմ.
1. Գուրգեն Ազիզի և Աստղիկ Լևոնի Յավրյանների ժառանգորդ՝ Մնացական Գուրգենի Յավրյանին (ծնված՝ 08.01.1959 թ.) և համասեփականատեր՝ Մարատ Գուրգենի Յավրյանին պատկանող Ակունք բնակավայր, Օ. Սիմոնյան փողոց 26 հասցեում գտնվող հողամասում 1960 թվականին կառուցված բնակելի տուն՝ 116,70քմ, 1980 թվականին կառուցված անասնաշենք՝ 28,10քմ, 1986 թվականին կառուցված անասնաշենք՝ 31,40քմ, 1999 թվականին կառուցված ծածկ՝ 26,50քմ ճանաչել օրինական, որպես Մնացական Գուրգենի և Մարատ Գուրգենի Յավրյանների սեփականություն:
2. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող Ակունք բնակավայր Օ. Սիմոնյան փողոց 26 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0087-0013), Ակունք բնակավայր 9-րդ փողոց 3-րդ նրբանցք 71 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0029-0014) բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման 0,23517 և 0,08667 հա հողամասերը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրանց սեփականություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: