Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային Օրենսգրքի >> 9-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ակունք բնակավայրի 05-008-0212-0004 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,57 հա <<այլ հողատեսք>>-ի գործառնական նշանակությունը փոխել որպես <<վարելահող>> գործառնական նշանակության:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: