2022 թվականի հուլիսի 26-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 24-ը, բացակայում են Արամ Մելքոնյանը, Արտակ Մանուկյանը և Մուշեղ Շաբոյանը։ Նիստը իրավազոր է։ Նիստին մասնակցում էին աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, աշխատակազմի քաղաքաշինության հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը և աշխատակազմի կրթության, մշակույթի սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ Աննա Վարդանյանը։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը նիստը համարեց բացված։ Ահարոն խաչատրյանը ներկայացրեց օրակարգը՝ ծանոթացնելով օրակարգում ընդգրված 7 հարցերին։ Օրակարգը հաստատելու մասին հարցը դրվեց քվեարկության, արդյունքում 24 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատվեց օրակարգը։
|