Հարցը ներկայացեց համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը՝ տալով պարզաբանում, որ անհրաժեշտ է հաստատված կանոնակարգում <<յուրաքանչյուրը 5 անդամից>> բառերը փոխարինել <<յուրաքանչյուրը 7 անդամից>> բառրով։ Ելույթով հանդես եկավ Դավիթ Շահնազարյանը նշելով, որ նախկինում կանոնակարգը հաստատվել է 5 անդամից, ներկայումս հանձնաժողովներում համալրում կատարելու համար կանոնակարգում անհրաժեշտ է կատարել փոփոխություն, որից հետո առաջարկեց հայտարարել ընդմիջում, որպեսզի խմբակցությունները ընտրեն իրենց թեկնածուներին։ Հարցը դրվեց քվեարկության, արդյունքում 25 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։
|