Այսօր: Երեքշաբթի, 2 Հուլիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 հունիսի 2024 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԵՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՎԱԿԻՄ ԼԵՆՔԱՐԻ ՍԻՐԵԿԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 05-083-0106-0025 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.25ՀԱ <<ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ>>ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ <<ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԿԱՊԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ>> ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության կառավարության>> 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն,որոշման 13-րդ և 49-րդ կետերի պահանջներով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված <<ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի>>2024 թվականի մայիսի 14-ի թիվ 172 եզրակացությունը, Վարդենիս համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի N81-Ա որոշումը և Հովակիմ Լենքարի Սիրեկանյանի դիմումը որոշում եմ.

1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վանեվան բնակավայրի վարչական սահմաններում ընգրկված Հովակիմ Լենքարի Սիրեկանյանի սեփականություն հանդիսացող (Սեփականության իրավունքի վկայականներ N12092022-05-0012)  0.25 հա <<գյուղատնտեսական նշանակության>> այլ հողատեսքի նշանակությունը փոփոխել <<Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվաքների օբյեկտների>> էներգետիկայի նշանակության՝ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար

2.  Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունից առաջացած կադաստրային արժեքի տարբերությունը, որը կազմում է 517625 (հինգ հարյուր տասնյոթ հազար վեց հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ՝ վճարել Վարդենիսի համայնքապետարանի 900155101091 հաշվեհամարին:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հրանտ Զարոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner