Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 14 մարտի 1997 թվականի N 51, Հայաստանի Հանրապետության կառավարության 04 օգոստոսի 2005 թվականի N 1444-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով,Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով` որոշում եմ
1.Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրի 1-ին փողոցի 05-044-0028-0009 ծածկագրով անշարժ գույքին տրամադրել՝ Խաչաղբյուր բնակավայրի 1-ին փողոց 2 հասցե:
2.Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրի 1-ին փողոց 2 հասցեի (ծածկագր՝ 05-044-0028-0009) 0,13266հա. բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը, 1965 թվականին կառուցված 1-ին հարկ 133.00քմ վարչական շենք, 1965 թվականին կառուցված աստիճանահարդակ 25,30քմ, 1965 թվականին կառուցված 2-րդ հարկ 277.10քմ վարչական շենք, և 1965 թվականին կառուցված 2-րդ հարկ 37.30քմ վարչական շենք, և 1965 թվականին կառուցված 37,80քմ քանդված շինություն՝ ճանաչել օրինական որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
3. Կատարել իրավունքի պետական գրանցում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: