Այսօր: Հինգշաբթի, 23 Հունվարի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 հունվարի 2025 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ 1 ՀԱՍՑԵԻ 0.14941 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով Հայրիկ Սերյոժայի Համբարձումյանի դիմումը (ծնված՝ 01.01.1970թ.), 28.12.2024 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը` ժառանգական գործ 285, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0.14941հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ`որոշում եմ. 

1.Սերյոժա Հայրիկի Համբարձումյանի ժառանգորդ՝ Հայրիկ Սերյոժայի Համբարձումյանին (ծնված՝ 01.01.1970թ.), համասեփականատերեր՝ Սիրանուշ Իսաջանի Համբարձումյանին (ծնված՝ 02.01.1947թ.) և Համբարձում Սերյոժայի Համբարձումյանին (ծնված՝ 30.10.1973թ.) պատկանող Ակունք բնակավայր, Բարեկամության փողոց, 1-ին նրբանցք 1 հասցեի հողամասում 1965 թվականին կառուցված բնակելի տուն՝ 101.10քմ, խոհանոց՝ 18.90քմ, լոգարան՝ 9.40քմ, 1970 թվականին կառուցված կաթսայատուն՝ 5.50քմ, 1983 թվականին կառուցված անասնաշենք՝ 46,80քմ ճանաչել օրինական, որպես Հայրիկ Սերյոժայի Համբարձումյանի, Սիրանուշ Իսաջանի Համբարձումյանի և Համբարձում Սերյոժայի Համբարձումյանի սեփականություն:

2.Համասեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող Ակունք բնակավայր, Բարեկամության փողոց, 1-ին նրբանցք 1 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0167-0009) 0.14941 հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման հողամասը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրանց սեփականություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Աբգար Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner