Այսօր: Երկուշաբթի, 30 Հունիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0430-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2025 թվականի N 0430-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ 05-005-0143-0012 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.16072 ՀԱ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍ, ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 27.10.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով Հակոբ Միհրանի Բոխյանի դիմումը (ծնված 02.01.1977թ), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տան սպասարկման 0.16072 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Ս. Գրիգորյան փողոցի 05-005-0143-0012 կադաստրային ծածկագրով գույքին տրամադրել Վարդենիս քաղաք, Ս. Գրիգորյան փողոց, 7 հասցե:

2. Միհրան Մնացականի Բոխյանին (ծնված 19.10.1947թ.), Անահիտ Սուրենի Բոխյանին (ծնված 02.09.1953թ.) և  Հակոբ Միհրանի Բոխյանին (ծնված 02.01.1977թ) պատկանող Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի  Ս. Գրիգորյան փողոց, 7 հասցեի  05-005-0143-0012 կադաստրային ծածկագրով 0,16072 հա հողամասում 1986 թվականին կառուցված նկուղ՝ 46,35 քմ, բնակելի տուն՝ 147,95 քմ, հարթակ աստիճանավանդակ՝ 38,78 քմ, հացատուն՝ 18,73 քմ, անասնաշենք՝ 104,69 քմ, մառան՝ 31,75 քմ, ավտոտնակ՝ 28,38 քմ, ծածկ՝ 21,05 քմ և կաթսայատուն՝ 13,83 քմ ճանաչել օրինական, որպես նրանց սեփականություն:

3. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող գյուղատնտեսական նշանակության 0,69014 հա վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 05-005-0467-0003, սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 1102597) և բնակելի տան սպասարկման 0,16072 հա հողամասը, ընդամենը՝ 0,85086 հա, համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի գտնվում է ընդհանուր հատկացված՝ 0,80 հա հողամասի 20%-ի սահմաններում և ճանաչվում է  Միհրան Մնացականի Բոխյանի, Անահիտ Սուրենի Բոխյանի և Հակոբ Միհրանի Բոխյանի սեփականություն:

4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner