Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 100
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N 100
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վարդենիս համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 1-ին փողոց 17 հասցեի (ծածկագիր 05-051-0107-0006, սեփականության իրավունքի վկայական 15072022-05-0016) 0,29հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ արդյունաբերական օբեկտների, հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:
1.1) Մեկնարկային գինը սահմանել՝1քմ-ի համար որպես լեռնային բնակավայր 257.4 (երկու հարյուր հիսունյոթ ամբողջ չորս) ՀՀ դրամ (16-րդ գոտի, լեռնային բնակավայր, կադաստրային զուտ եկամուտ 514.8):

2.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 1-ին փողոց 57/1 հասցեի (ծածկագիր 05-051-0107-0002, սեփականության իրավունքի վկայական 01082022-05-0021) 0,1589հա բնակավայրի հասարակական նշանակության՝ հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:
2.1) 
Մեկնարկային գինը սահմանել՝1քմ-ի համար որպես լեռնային բնակավայր 257.4 (երկու հարյուր հիսունյոթ ամբողջ չորս) ՀՀ դրամ (16-րդ գոտի, լեռնային բնակավայր, կադաստրային զուտ եկամուտ 514.8):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.03 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ներկայացնելով, որ բյուջեի մուտքերն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Ծովակ բնակավայրի վարչական ղեկավարի առաջարկությունը առաջարկում եմ թույլատրել աճուրդ վաճառքի միջոցով օտարել Ծովակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 2 հողակտորները։ (նշված հողատեսքերը չեն հանդիսանում 60-րդ հոդվածի հողատեսքեր)։ Հարցի շուրջ ելույթ ունեցողներ չեղան, քվեարկության արդյունքում  14 կողմ, 0 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner